-
03.02.2014|
21:15
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է համաշխարհային օպերային արվեստի անկրկնելի գլուխգործոցներից մեկի` Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարման երկու երեկո` հռչակավոր սոպրանո Հասմիկ Պապյանի գլխավոր դերակատարությամբ:
-
02.02.2014|
23:19
Ամերիկացի դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանին մահացած են գտել իր տանը: Նախնական վարկածի համաձայն` նա մահացել է թմրանյութերի գերդոզավորումից: Նշվում է, որ դերասանին գտել են ներարկիչը ձեռքին: Մահվան պաշտոնական պատճառը դեռևս հայտնի չէ: Հոֆմանը 46 տարեկան էր: Անցյալում ևս նա բուժվել է թմրանյութերի կախվածությունից:
-
01.02.2014|
17:49
Եվ նա երջանիկ է հենց նրա համար, որ հանգիստ է թողել կյանքի փիլիսոփայությունը: Նա այնքան է զբաղված կյանքով, որ ժամանակ չունի կյանքի մասին խորհրդածելու: Իմ սխալն այն է, որ ես սկսեցի գիրք կարդալ:
-
31.01.2014|
13:02
«Ազատություն» ռադիոկայանը նախօրեին հայտարարել էր կինոռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ այսօր տեղի ունենալիք ֆեյսբուքյան ասուլիսի մասին: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել, որով հրաժարվում է ասուլիսից` ռադիոկայանի նախաձեռնությունը համարելով «ոչ տրադիցիոն», «ցածրորակ էպոտաժ»:
-
31.01.2014|
12:04
Աշխարհահռչակ դաշնակահար, ՌԴ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր ԱԼԵՔՍԵՅ ԼՅՈՒԲԻՄՈՎԸ ավելի քան 40 տարի սերտորեն կապված է Հայաստանի, հայոց մշակույթի, արվեստագետների հետ։ Լավագույն վկայություններից են Լյուբիմովին նվիրված` Տիգրան Մանսուրյանի սքանչելի «Երեք պիեսները»։ Դաշնակահարի համապարփակ նվագացանկում տեղ են գտել նմուշներ միջնադարյան կլավեսինային ստեղծագործություններից մինչև ժամանակակից կոմպոզիտորների գործերը։ Վարպետը շարունակում է բուռն համերգային գործունեությունը զուգակցել մանկավարժության հետ։ Ներկայումս պրոֆեսոր Լյուբիմովը ղեկավարում է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի հնագույն և ժամանակակից երաժշտության ֆակուլտետները։
-
31.01.2014|
11:34
«Իրատես de facto»-ի հյուրը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բանասիրության թեկնածու, գրող ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ է:
-
31.01.2014|
11:30
Կյանքի հետ հաշիվները փակած մարդը օղակը պարանոցին գցելու պահին նկատում է դիմացի շենքից վայր ընկնող փոքրիկ աղջնակին: Ինքնասպանության պատրաստվող մարդը փրկում է փոքրիկին, վայր ընկնող փոքրիկն էլ` իրեն փրկողին:
Արշակ Զաքարյանի «Անպետքը» կարճամետրաժ ֆիլմը մեծ արձագանք գտավ հանդիսատեսի շրջանում:
-
31.01.2014|
11:28
Նորիկի հետ գնացել էինք գերեզմանոց՝ նրա մոր շիրմին խունկ ծխելու:
-Տեսնում ես, այստեղ էլ հավասարություն չկա: Ճոխ, թանկարժեք գրանիտե և մարմարյա գերեզմանների կողքին մեծ մասամբ հասարակ շիրմաքարեր են: Նույնիսկ ամենը հավասարեցնող կոմունիստներին չհաջողվեց գերեզմանոցներում հավասարություն կոչվածը պահպանել,- ասաց ընկերս, օղու բաժակը լցնելով:
-
30.01.2014|
17:58
Մոսկվայի կինոյի դպրոցը սկսում է կինոյի ամենամյա դասընթացներ, որոնք նվիրված կլինեն ժամանակակից կինոյին և նրա վերջին տենդենցներին: Կուրսերը նախապատրաստված են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Դանիայի, Իրանի, Ֆիլիպինների մշակութային կենտրոնների և դեսպանատների հետ համագործակցության արդյունքում:
-
30.01.2014|
17:56
Լուրեր են շրջանառվում որ թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նոր ղեկավար է նշանակվելու հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: